EnglishRussian
Առաջին էջ
 

Ցանցի նորությունները

Jun 1, 2011
Կանխավճարային քարտերով միջազգային հեռախոսակապի ծառայության դադարեցում
Ինչպես նախապես տեղեկացվել էր, 2011թ. Հունիսի 1-ից դադարեցվում է ԱՐՄԻՆԿՈ ընկերության կանխավճարային քարտերով միջազգային հեռախոսակապի ծառայությունը։ Ծառայության հեռախոսահամարը (010 295309) անջատված է և այլևս չի գործելու։ Որպես այլընտրանք ԱՐՄԻՆԿՈ ընկերությունը առաջարկում է իր նոր Հայկական ոչ աշխարհագրական համարով թվային հեռախոսային համակարգը, որը ներառում է իր մեջ հին ծառայության բոլոր դրական հատկանիշները։

May 4, 2011
Երևան-Արմավիր հատվածում տեղի է ունեցել օպտիկամանրաթելքային մալուխի վնասվածք

Հարգելի օգտվողներ,
Fibernet NOC-ից տեղեկացել ենք,  որ  Երևան-Արմավիր հատվածում տեղի է ունեցել օպտիկամանրաթելքային մալուխի վնասվածք:
Կապը ընդհատվել է ժամը 23:43 (GMT +4), 03.05.2011- ին , վերականգնվել է ժամը 09:02 (GMT +4), 04.05.2011 - ին:

Jan 17, 2011
Արմինկո ընկերությունը դադարեցրել է ժամային քարտերի վաճառքը
Տեղեկացնում ենք, որ 2011թ. հունվարի 17-ից Արմինկո ընկերությունը դադարեցրել է ժամային (Dial-up) քարտերի վաճառքը:

Oct 8, 2010
Մեր Dialup ծառայության գնի իջեցում
Հարգելի օգտվողներ,
Ուրախ ենք հայտնել ձեզ մեր Dialup կապի ծառայության գնի իջեցման մասին:

CBA Currency Exchange Rates as of 2012-02-03
US DollarUSD1388.20 AMDBritish PoundGBP1614.95 AMD
EuroEUR1511.07 AMDIranian RialIRR1003.43 AMD
Canadian DollarCAD1388.78 AMDJapanese YenJPY1050.94 AMD
United Arab Emirates DirhamAED1105.69 AMDRussian RoubleRUB112.85 AMD
Ukraine HryvniaUAH148.29 AMDGeorgian LariGEL1232.51 AMD

VUE թեստավորում

VUE թեստավորման կենտրոն

Pearson VUE (Virtual University Enterprises) ընկերությունը ստեղծվել է 1997 թ-ին և Pearson Education համաշխարհային ճանաչում ունեցող կորպորացիայի մասնաճյուղն է: Այն առաջարկում է Microsoft, Cisco Systems, CompTIA և մի շարք այլ արտադրողների (47 ընկերութուն) ծրագրային փաթեթների համակարգչային սերտիֆիկացված տիրապետման թեստավորում։
Virtual University Enterprises համակարգում գործում են 3700 սերտիֆիկացված թեստավորման կենտրոն 150 երկրներում։ Թեստավորման կենտրոնը հնարավորություն է տալիս ՏՏ մասնագետներին թեստավորում անցնել և հաստատել իրենց որակավորումը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

2002 թ-ից Արմինկո ընկերությունը Հայաստանում Pearson VUE ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչն է։ Թեստավորման կենտրոնում ավելի քան 200 հավակնորդ արդեն իսկ հաստատել են իրենց որակավորումը։
2006 թ-ից թեստային կենտրոնում հնարավոր է հանձնել ամենապահանջված քննություններից մեկը՝ GMAT քննությունը, ինչն ազատում է հավակնորդին արտասահմանյան ԲՈՒՀ ճանապարհորդելու անհրաժեշտությունից։

Թեստային կենտրոնում քննություն հանձնելու իրավունք ունեն նաև արտասահմանյան քաղաքացիները: Իրանի քաղաքացիներին քննություն հանձնելու համար անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ–ի կացության քարտը։

Ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք կենտրոնի կայքը՝ www.testing.am.