EnglishRussian
Առաջին էջ
 

Ցանցի նորությունները

Apr 9, 2013
Վաղը կատարվելու են պրոֆիլակտիկ աշխատանքներ
Վաղը, ապրիլի 10-ին, ժամը 6:00-ից մինչև յամը 8:00 պրոֆիլակտիկ աշխատանքների կատարման պատճառով քաղաքի որոշ մասերում հնարավոր է կապի դադարեցում մինչև 30 րոպե տևողությամբ:

Feb 20, 2012
Արմինկոն ստացել է Xorcom ընկերության պաշտոնական դիստրիբյուտորի կարգավիճակ
Ինտերնետ ծառայությունների եւ լուծումների Հայաստանի առաջատար մատակարար Արմինկո ընկերությունը տեղեկացնում է Xorcom ընկերության պաշտոնական դիստրիբյուտորի կարգավիճակի ստացման մասին։

Jun 1, 2011
Կանխավճարային քարտերով միջազգային հեռախոսակապի ծառայության դադարեցում
Ինչպես նախապես տեղեկացվել էր, 2011թ. Հունիսի 1-ից դադարեցվում է ԱՐՄԻՆԿՈ ընկերության կանխավճարային քարտերով միջազգային հեռախոսակապի ծառայությունը։ Ծառայության հեռախոսահամարը (010 295309) անջատված է և այլևս չի գործելու։ Որպես այլընտրանք ԱՐՄԻՆԿՈ ընկերությունը առաջարկում է իր նոր Հայկական ոչ աշխարհագրական համարով թվային հեռախոսային համակարգը, որը ներառում է իր մեջ հին ծառայության բոլոր դրական հատկանիշները։

May 4, 2011
Երևան-Արմավիր հատվածում տեղի է ունեցել օպտիկամանրաթելքային մալուխի վնասվածք

Հարգելի օգտվողներ,
Fibernet NOC-ից տեղեկացել ենք,  որ  Երևան-Արմավիր հատվածում տեղի է ունեցել օպտիկամանրաթելքային մալուխի վնասվածք:
Կապը ընդհատվել է ժամը 23:43 (GMT +4), 03.05.2011- ին , վերականգնվել է ժամը 09:02 (GMT +4), 04.05.2011 - ին:

CBA Currency Exchange Rates as of 2013-06-18
US DollarUSD1412.51 AMDBritish PoundGBP1645.66 AMD
EuroEUR1551.73 AMDIranian RialIRR1003.37 AMD
Canadian DollarCAD1404.38 AMDJapanese YenJPY1043.26 AMD
United Arab Emirates DirhamAED1112.31 AMDRussian RoubleRUB112.87 AMD
Ukraine HryvniaUAH150.57 AMDGeorgian LariGEL1249.85 AMD

Նորություններ

Արմինկոն ստացել է Xorcom ընկերության պաշտոնական դիստրիբյուտորի կարգավիճակ

February 20, 2012 12:45

Ինտերնետ ծառայությունների եւ լուծումների Հայաստանի առաջատար մատակարար Արմինկո ընկերությունը տեղեկացնում է Xorcom ընկերության պաշտոնական դիստրիբյուտորի կարգավիճակի ստացման մասին։

Արմինկոն կներկայացնի հայկական շուկայում Xorcom–ի արտադրանքի ողջ տեսականին` նոր սերնդի IP ավտոմատ տեսա-հեռախոսակայաններ (IP- PBX & Video Conferencing), Astribank հեռախոսագծային համալիրներ (Channel Banks) եւ IP հեռախոսներ։

Արմինկոն արդեն իսկ մշակել եւ այս օրերին շահագործման է հանձնում Xorcom –ի արտադրանքի վրա հիմնված առաջին համակարգերը Երեւանում։ Լինելով տարածաշրջանի թվային հեռախոսակապի ոլորտում լուծումների առաջատար ներդնող, Արմինկոն բարձր է գնահատել Xorcom ըկերության բացառիկ յուրահատկություններով օժտված սարքավորումները եւ ծրագրային համակարգը։ Հիմնվելով բաց կոդով ծրագրային հենքի սկզբունքների վրա` այս համալիրը դինամիկ զարգացող է եւ իր հնարավորություններով շատ ավելի ճկուն է, քան դասական ԱՀԿ համակարգերը։ Հենքի թարմացմանը եւ նոր հնարավորությունների մշակմանը սատարում է անկախ մասնագետների բաց հասարակությունը։ Այս համակարգը բնականաբար համատեղելի է այլ արտադրողների նմանատիպ սարքավորումների հետ (H323, SIP, T30/T38 FoIP, SS7 չափաձեւեր եւ ստանդարտներ)։ Xorcom ընկերությունը առաջարկում է նաեւ ծերերի խնամքի եւ հյուրանոցային համալիրների սպասարկման օժանդակ լուծումներ: Այսպիսով, Xorcom ըկերության արտադրանքը լուրջ մարտահրավեր է հանդիսանում դասական կազմակերպությունների տեսա-հեռախոսակապի համակարգերին։

Xorcom ընկերության մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ www.xorcom.com կայքից։