EnglishRussian
Առաջին էջ
 

Ցանցի նորությունները

Jun 1, 2011
Կանխավճարային քարտերով միջազգային հեռախոսակապի ծառայության դադարեցում
Ինչպես նախապես տեղեկացվել էր, 2011թ. Հունիսի 1-ից դադարեցվում է ԱՐՄԻՆԿՈ ընկերության կանխավճարային քարտերով միջազգային հեռախոսակապի ծառայությունը։ Ծառայության հեռախոսահամարը (010 295309) անջատված է և այլևս չի գործելու։ Որպես այլընտրանք ԱՐՄԻՆԿՈ ընկերությունը առաջարկում է իր նոր Հայկական ոչ աշխարհագրական համարով թվային հեռախոսային համակարգը, որը ներառում է իր մեջ հին ծառայության բոլոր դրական հատկանիշները։

May 4, 2011
Երևան-Արմավիր հատվածում տեղի է ունեցել օպտիկամանրաթելքային մալուխի վնասվածք

Հարգելի օգտվողներ,
Fibernet NOC-ից տեղեկացել ենք,  որ  Երևան-Արմավիր հատվածում տեղի է ունեցել օպտիկամանրաթելքային մալուխի վնասվածք:
Կապը ընդհատվել է ժամը 23:43 (GMT +4), 03.05.2011- ին , վերականգնվել է ժամը 09:02 (GMT +4), 04.05.2011 - ին:

Jan 17, 2011
Արմինկո ընկերությունը դադարեցրել է ժամային քարտերի վաճառքը
Տեղեկացնում ենք, որ 2011թ. հունվարի 17-ից Արմինկո ընկերությունը դադարեցրել է ժամային (Dial-up) քարտերի վաճառքը:

Oct 8, 2010
Մեր Dialup ծառայության գնի իջեցում
Հարգելի օգտվողներ,
Ուրախ ենք հայտնել ձեզ մեր Dialup կապի ծառայության գնի իջեցման մասին:

CBA Currency Exchange Rates as of 2012-02-03
US DollarUSD1388.20 AMDBritish PoundGBP1614.95 AMD
EuroEUR1511.07 AMDIranian RialIRR1003.43 AMD
Canadian DollarCAD1388.78 AMDJapanese YenJPY1050.94 AMD
United Arab Emirates DirhamAED1105.69 AMDRussian RoubleRUB112.85 AMD
Ukraine HryvniaUAH148.29 AMDGeorgian LariGEL1232.51 AMD

Արմինկո ցանցը

Արմինկո ցանցը հիմնված է երեք օպտիկամանրաթելքային օղակների վրա, որոնցով ապահովում է Երևանի ծածկույթը՝ հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք: Ցանցը անընդհատ ընդլայնվում է։ Օպտիկամանրաթելքի երկարությունը կազմում է 1000 կապուղի*կմ։ Առանցքային ցանցի թողունակությունը կազմում է 1 Գբիթ/վրկ՝ օգտագործելով է CISCO Systems ընկերության սարքավորումը։ Ինտերնետին միացման գումարային թողունակությունը կազմում է 42 Մբիթ/վրկ։

Արմինկո ցանցին հասանելիությունը ապահովվում է ռադիոմոդեմային ցանցի միջոցով. հանգույցները տեղադրված են Երևան, Գյումրի, Վանաձոր, Արմավիր, Աշտարակ, Արարատ, Վարդենիս, Սևան, Մարտունի, Գավառ, Եղեգնաձոր և Վայք քաղաքներում։ Մարզերի հետ կապն ապահովվում է ինչպես Արմինկոյի ռադիոկապուղիներով, այնպես էլ ԱրմենՏել ընկերության TAOS հանրապետական ցանցի վարձակալված թվային կապուղիներով։

Արմինկո ցանցի հետ կապը հնարավոր է հաստատել ԱրմենՏել ընկերության ընդհանուր օգտագործման հեռախոսացանցի միջոցով, որի հետ Արմինկոն ունի 20 E1 կապուղով միացում, որոնցով կապվում են Dial-up համակարգից օգտվողները։ Արագագործ կապի համար օգտագործվում են նաև ԱրմենՏելից վարձակալված հատկացված գծերը. միացումը ապահովվում է DSL  մոդեմների միջոցով։

Արմինկո ցանցում Օգտվողին հասանելի տեղական կապի թողունակությունը IEEE 802.3 ստանդարտի հիման վրա աշխատող օպտիկամանրաթելքային մալուխով միացման դեպքում կազմում է 10 Մբիթ/վրկ, ITU G.shdsl ստանդարտի հիման վրա աշխատող DSL միացման համար կազմում է 2 Մբիթ/վրկ, IEEE 802.11b ստանդարտի հիման վրա աշխատող ռադիոմիացման համար նույնպես կազմում է 2 Մբիթ/վրկ:

Արմինկո ցանցը միացված է NetSys, Cornet, Web, Xalt (Xternet Network), ADC ընկերությունների և Freenet ցանցերին։

Արմինկո ցանցում տեղադրված են ավելի քան 1000 Վեբ ռեսուրսներ: