ՀՏՀ / Ձեռնարկներ
Դուք նոր նամակ չունեք, սակայն համոզված եք, որ այն Ձեզ ուղարկվել է:
Եթե նամակը վերադարձել է ուղարկողին, պատճառը նշված է սխալի մասին տեղեկության մեջ, որն է, ամենայն հավանականությամբ “no such mailbox” (նման հասցե գոյություն չունի) կամ “disk quota exceeded” (տեղակայման տարածքի սահմանափակումը գերազանցել են):
Եթե խնդիրը տարածքի սահմանափակման գերազանցումն է, ստուգեք, թե որքան տարածք է զբաղեցնում Ձեր փոստարկղը և որքան է նրա սահմանափակումը: Հաճախ Inbox-ում ոչ մի նամակ չի լինում, սակայն Sent և Trash պանակները լիքն են լինում: Ջնջեք դրանք` ազատ տարածք ստանալու համար: Կարող է նաև այնպես պատահել, որ ուղարկված նամակի ծավալը գերազանցում է Ձեր փոստարկղի թույլատրելի ծավալը: Փորձեք ավելացնել Ձեր փոստի ծավալը: Նույնիսկ եթե Ձեր փոստարկղը կատարելապես դատարկ է, հնարավոր է, որ Ձեր կայքի տեղակայման ընդհանուր ծավալի սահմանափակումն է գերազանցվել:
Խնդրեք Ձեր տիրույթի այլ փոստարկղի օգտվողներին նույնպես ջնջել իրենց նամակները: Եթե դա էլ բավական չէ, կապվեք մեր հաշվապահություն` Ձեր տեղակայման ծավալն ընդլայնելու համար: Հնարավոր տարբերակներից է նաև (թեպետ քիչ է պատահում), որ ուղարկողի փոստային սերվերը հայտնվել է ավտոմատացված SPAM ստուգման համակարգի սև ցուցակում: Նման դեպքում հարկ է կապվել ուղարկողի տեխնիկական անձակազմի հետ խնդիրը լուծելու համար:

















USD
GBP
EUR
IRR
CAD
JPY
AED
RUB
UAH
GEL