| |
Ցանցի նորությունները
Jun 1, 2011 Կանխավճարային քարտերով միջազգային հեռախոսակապի ծառայության դադարեցում Ինչպես նախապես տեղեկացվել էր, 2011թ. Հունիսի 1-ից դադարեցվում է ԱՐՄԻՆԿՈ ընկերության կանխավճարային քարտերով միջազգային հեռախոսակապի ծառայությունը։ Ծառայության հեռախոսահամարը (010 295309) անջատված է և այլևս չի գործելու։ Որպես այլընտրանք ԱՐՄԻՆԿՈ ընկերությունը առաջարկում է իր նոր Հայկական ոչ աշխարհագրական համարով թվային հեռախոսային համակարգը, որը ներառում է իր մեջ հին ծառայության բոլոր դրական հատկանիշները։ May 4, 2011 Երևան-Արմավիր հատվածում տեղի է ունեցել օպտիկամանրաթելքային մալուխի վնասվածք
Հարգելի օգտվողներ,
Fibernet NOC-ից տեղեկացել ենք, որ Երևան-Արմավիր հատվածում տեղի է ունեցել օպտիկամանրաթելքային մալուխի վնասվածք:
Կապը ընդհատվել է ժամը 23:43 (GMT +4), 03.05.2011- ին , վերականգնվել է ժամը 09:02 (GMT +4), 04.05.2011 - ին: Jan 17, 2011 Արմինկո ընկերությունը դադարեցրել է ժամային քարտերի վաճառքը Տեղեկացնում ենք, որ 2011թ. հունվարի 17-ից Արմինկո ընկերությունը դադարեցրել է ժամային (Dial-up) քարտերի վաճառքը: Oct 8, 2010 Մեր Dialup ծառայության գնի իջեցում Հարգելի օգտվողներ,
Ուրախ ենք հայտնել ձեզ մեր Dialup կապի ծառայության գնի իջեցման մասին:
| CBA Currency Exchange Rates as of 2012-02-03 |
USD | 1 | 388.20 AMD | GBP | 1 | 614.95 AMD |
EUR | 1 | 511.07 AMD | IRR | 100 | 3.43 AMD |
CAD | 1 | 388.78 AMD | JPY | 10 | 50.94 AMD |
AED | 1 | 105.69 AMD | RUB | 1 | 12.85 AMD |
UAH | 1 | 48.29 AMD | GEL | 1 | 232.51 AMD |
|
ՀՏՀ / Ձեռնարկներ
Բոլորը > Կայքերի տեղակայում
- Նամակները չեն ուղարկվում կամ անմիջապես գնալուց հետո սխալի մասին տեղեկություն է ստացվում:
Ի՞նչ տեղեկություն է ստացվում: Սովորաբար այնտեղ նշվում է նամակը չուղարկելու հստակ պատճառը:
Առաջնահերթ հարկավոր է ստուգել արդյո՞ք ելքի սերվերի անունը (SMTP) նշագրված է mail.yourdomain.am, այլ ոչ թե yourdomain.am կամ www.yourdomain.am:
Համոզվեք, որ SMTP authentication-ը միացված է:
Համոզվեք, որ Ձեր էլ.փոստի հասցեն ճիշտ է գրված: Եթե սխալ նշված լինի դոմեն անունը, սերվերը կհրաժարվի նամակն ուղարկել:
Կարելի է նաև փորձել այլ էլ.փոստի ծրագիր, օր.՝ TheBat, Mozilla Thunderbird կամ փորձեք նամակ հղել webmail-ի միջոցով, հասցեն՝ http://mail.yourdomain.am/webmail/: Դեպի վեր
- Նամակները կարծես գնում են, սակայն նոր նամակներ ստուգելիս, դրանք վերադառնում են:
Վերադարձված նամակներն ուշադիր կարդացեք: Հաճախ փոստային սերվերը նշում է վերադարձված նամակի հստակ պատճառը: Դեպի վեր
- Նամակներն ուղարկվում են, սխալի մասին տեղեկություն չի ստացվում և նամակն էլ չի վերադառնում, սակայն հասցեատերն այն չի ստանում:
Փորձեք թեստային նամակ հղել այլ մատակարարի կողմից սպասարկվող հասցեին: Google կամ Yahoo! հասցեները միանգամայն ընդունելի են:
Համոզվեք, որ Ձեր էլ.փոստի հասցեն ճիշտ է նշված: Եթե Ձեր նշանաբառը ճիշտ չգրվի, ապա սխալի մասին տեղեկությունը կուղարկվի գոյություն չունեցող հասցեին, և Դուք երբեք չեք իմանա պատճառի մասին: Դեպի վեր
- Դուք նոր նամակ չունեք, սակայն համոզված եք, որ այն Ձեզ ուղարկվել է:
Համոզվեք, որ Ձեր հասցեն ճիշտ են նշել:
Եթե նամակը վերադարձել է ուղարկողին, պատճառը նշված է սխալի մասին տեղեկության մեջ, որն է, ամենայն հավանականությամբ “no such mailbox” (նման հասցե գոյություն չունի) կամ “disk quota exceeded” (տեղակայման տարածքի սահմանափակումը գերազանցել են):
Եթե խնդիրը տարածքի սահմանափակման գերազանցումն է, ստուգեք, թե որքան տարածք է զբաղեցնում Ձեր փոստարկղը և որքան է նրա սահմանափակումը: Հաճախ Inbox-ում ոչ մի նամակ չի լինում, սակայն Sent և Trash պանակները լիքն են լինում: Ջնջեք դրանք` ազատ տարածք ստանալու համար: Կարող է նաև այնպես պատահել, որ ուղարկված նամակի ծավալը գերազանցում է Ձեր փոստարկղի թույլատրելի ծավալը: Փորձեք ավելացնել Ձեր փոստի ծավալը: Նույնիսկ եթե Ձեր փոստարկղը կատարելապես դատարկ է, հնարավոր է, որ Ձեր կայքի տեղակայման ընդհանուր ծավալի սահմանափակումն է գերազանցվել:
Խնդրեք Ձեր տիրույթի այլ փոստարկղի օգտվողներին նույնպես ջնջել իրենց նամակները: Եթե դա էլ բավական չէ, կապվեք մեր հաշվապահություն` Ձեր տեղակայման ծավալն ընդլայնելու համար: Հնարավոր տարբերակներից է նաև (թեպետ քիչ է պատահում), որ ուղարկողի փոստային սերվերը հայտնվել է ավտոմատացված SPAM ստուգման համակարգի սև ցուցակում: Նման դեպքում հարկ է կապվել ուղարկողի տեխնիկական անձակազմի հետ խնդիրը լուծելու համար: Դեպի վեր
- Ես չեմ կարողանում ոչ ուղարկել, ոչ ստանալ նամակներ:
Որևէ պատճառաբանություն ստանու՞մ եք: Գուցե խնդիրը վատ կապն է փոստային սերվերի հետ:
Ստուգեք Ձեր փոստային սերվերի նշանակումները Outlook կամ TheBat կամ նմանատիպ ծրագրերում: Մուտքի փոստային սերվերի հասցեն (pop3) և ելքի փոստային սերվերի հասցեն (smpt) պետք է լինի mail.yourdomain.am, այլ ոչ թե yourdomain.am կամ www.yourdomain.am:
Համոզվեք, որ smtp authentication միացված է:
Համոզվեք, որ նշանաբառը you@yourdomain.am է, եթե Դուք նամակներ եք ստուգում կամ պարզապես Ձեր նշանաբառը (որը հաճախ Ձեր դոմենի առաջին 8 նիշն է, օր.՝ Ձեր դոմենի անունն է «randomcompany.am», Ձեր նշանաբառը մեծ հավանականությամբ կլինի «randomco»:
Նշանաբառը կարող եք գտնել նաև տեղակայման մասին Ձեր պայմանագրում): Գուցե չվճարման կամ այլ պատճառով Ձեր տեղակայման ծառայությունն ընդհատվել է: Կապվեք հաշվապահություն խնդիրը ստուգելու/լուծելու համար: Եթե խնդիրը չի լուծվել, կարելի է փորձել այլ էլ.փոստի ծրագիր:
Եթե Դուք օգտագործում եք MS Outlook, փորձեք TheBat կամ Mozilla Thunderbird և հակառակը: Եթե դա էլ չի օգնում, օգտվեք webmail-ից, որի հասցեն է http://mail.yourdomain.am/webmail/ Դեպի վեր
- Երբ Internet Explorer-ում հավաքում եմ "www.mydomain.am", այլ կայք է բացվում:
Հարկավոր է ստուգել DNS սերվերների տվյալները: Եթե Ձեր կայքը տեղադրված է Արմինկո UNIX տեղակայման սերվերում, այդ տվյալները պետք է լինեն ns4.host.am և ns3.host.am: Ոչ մի այլ լրացուցիչ գրանցումեր/ԱյՓի հասցեներ հարկավոր չեն, ավելին` դրանք կարող են խոչընդոտել ճիշտ աշխատանքը:
DNS սերվերների տվյալները կարող եք ստուգել` https://www.amnic.net/whois/:
Եթե տվյալները սխալ են, կարող եք փոփոխել դրանք, եթե այցելեք https://www.amnic.net/modify կայք և վերջնական արդյունքի համար սպասեք 24 ժամ: Դեպի վեր
- Էկրանին հայտնվում է "This Website Has Been Temporarily Suspended" գրությունը:
Ամենայն հավանականությամբ, դրա պատճառը տեղակայման համար չվճարումն է: Կապվեք հաշվապահություն խնդիրը լուծելու համար: Դեպի վեր
- Internet Explorer-ում հայտնվում է "The page cannot be displayed" գրությունը:
Փորձեք այլ հասցե հավաքել, օր.` www.yahoo.com: Եթե այն ցույց է տալիս, համոզվեք, որ խնդիրը Ձեր լոկալ DNS սերվերից չէ: Խնդրեք Ձեր ցանցային ադմինիստրատորին օգնել այս հարցում: Դեպի վեր
- Երկար ժամանակ ոչինչ չի բացվում, այնուհետև հայտնվում է "timeout" գրությունը:
Փորձեք 5 րոպեից բաց անել կայքը, եթե խնդիրը պահպանվում է, ստուգեք Ձեր Ինտերնետ կապը հետևյալ ձևով` start -> run -> cmd, ping www.yourdomain.am: Եթե այն ասում է "Unknown host", ստուգեք DNS նշանակումները վերնշված ձևով, իսկ եթե հայտնվում է "connection timed out", ստուգեք Ձեր Ինտերնետ կապն, այնուհետև կրկին փորձեք: Դեպի վեր
|