ENUM համակարգ
ENUM (Internet Telephone Numbering System) Ինտերնետ հեռախոսակապի համարակալման համակարգ նախագիծը մեկնարկվել է 2002 թ. մայիսի 31-ին, երբ Հեռահաղորդակցության համաշխարհային միությունը (ՀՄՄ, ITU) և Ինտերնետի ճարտարագիտական խորհուրդը (ԻՃԽ, IAB) հայտարարել են հեռախոսացանցի և Ինտերնետի միջև կամուրջի ստեղծման մասին:
ENUM համակարգը թույլ է տալիս օգտվողներին հաղորդակցվել՝ օգտագործելով մեկ ունիվերսալ համար, որը միավորում է տվյալ օգտվողի հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը, փեյջերը, բջջային հեռախոսը և այլ հատկանիշներ, որոնք առկա են առօրյայում:
ENUM համակարգի ներդրումը կապահովի լրացուցիչ ծառայություններ հեռախոսի միջոցով:
Ծրագիրը մեկնարկել է ՀՀՄ, ԻՃԽ և Ինտերնետի ճարտարագիտական օպերատիվ ջոկատի (ԻՃՕՋ, IETF) միջև համագործակցության շնորհիվ:
Հայաստանում ENUM նախագիծը (4.7.3.e164.arpa) վարում է Արմինկո ընկերությունը: Այլ երկրների պատասխանատու ընկերությունների ցանկը ներկայացված է այստեղ, իսկ ENUM համակարգի մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

















USD
GBP
EUR
IRR
CAD
JPY
AED
GEL
UAH
RUB