Ընկերության մասին
Արմինկո ընկերությունը 1992 թ–ից առաջարկում է Ինտերնետ հասանելիության ծառայություններ Հայաստանում։ Ընկերությունը ստեղծել և շահագործում է 1 Գբիթ/վրկ թողունակությամբ քաղաքային օպտիկամանրաթելքային առանցքային ցանց։ Ինտերնետին միացումը Արմինկոն ապահովում է Fibernet և GNC-Alfa ընկերությունների կապուղիներով։ Սահմանամերձ շրջաններում, կամ հատուկ պահանջների դեպքում Ինտերնետին հասանելիությունը Արմինկոն ապահովում է նորվեգական Vizada (նախկին Telenor) ընկերության DVB/RCS արբանյակային համակարգի միջոցով։Արմինկոն, ամբողջ ՀՀ տարածքում, տրամադրում է Ինտերնետին միացում ԴայլԱփ (DialUp), ԴիԷսԷլ (DSL), ռադիո և օպտիկամանրաթելքային, տեխնոլոգիաներով:
Արմինկոն Microsoft ընկերության սերտիֆիկացված գործընկերն է, և Արմինկոյի հմուտ մասնագետները ապահովում են այդ ընկերության ծրագրերի հմուտ տիրապետում։ Որպես Հայաստանում Virtual University Enterprises (VUE) ընկերության ներկայացուցիչ՝ Արմինկոն հնարավորություն է տալիս VUE թեստային կենտրոնում քննություններ հանձնել այդ ընկերության ծրագրերով։ 2007 –ից Արմինկոն ապահովում է Prometric ընկերության կողմից առաջարկվող թեստերի հանձնումը:
Արմինկոն վարում է .AM տիրույթի AMNIC տեղեկատվական կենտրոնը և էլեկտրոնային համարակալման Հայաստանի Electronic Numbering (ENUM) համակարգը։
Բաշխիչ ցանցի զարգացումն ապաովում է Արմինկենետ ընկերությունը, որն այսօր տեղադրում է օպտիկամանրաթելքային ենթակառուցվածքներ FTTH (fiber to the home) տեխնոլոգիայով, ինչը թույլ կտա 2008թ մարտից ապահովել TripplePlay ծառայությունների մատուցումը բաշխիչ ցանցի բաժանորդներին։
Արմինկոյի աշխատաոճն է նորամուծությունների ներդրումը, օգտվողների հետ համագործակցությունը, ծառայության որակի բարձրացումը և աշխատակիցների գիտելիքների ու հմտությունների անընդհատ կատարելագործումը։

















USD
GBP
EUR
IRR
CAD
JPY
AED
RUB
UAH
GEL